ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Լոդերհիլ քաղաքում զանգվածային կռիվ է տեղի ունեցել: Առեւտրի կենտրոնում կռվին մասնակցել է 200-300 մարդ: Երկուսը տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանությունից հայտնել են, որ ամեն ինչ սկսվել է կայանատեղիում երկու աղջիկների վեճից: Կռվարարները տեղափոխվել են առեւտրի կենտրոն, որտեղ  շարունակել են վեճը: Ըստ ականատեսների` հարյուրավոր մարդիկ են հավաքվել նրանց շուրջը: Հնարավոր է, որ աղջիկները կանչել էին իրենց համախոհներին, որոնք օգնության են շտապել:  Կռիվը հանդարտեցրել են ոստիկանները եւ հատուկ նշանակության ջոկատայինները, հայտնում է ТСН-ը:

Կռվի պատճառով առեւտրի կենտրոնից մարդկանց տարհանել են: Նման բախումները կանխելու համար փողոցում շարունակում են հերթապահել իրավապահ մարմինների աշխատակիցները, գրում է lenta.ru-ն: