Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելիս՝ Մրգավետ գյուղից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Մարտին Թ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա Լեհաստանի Հանրապետության իրավապահների կողմից միջազգային մակարդակով հետախուզվում էր «Հեղինակային իրավունքների մասին» օրենքը խախտելու համար:

Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ: