Չինաստանի Սինցզյան-Ույգուրյան ինքնավար շրջանում զանգվածային անկարգությունների եւ դրանց արդյունքում ոստիկանության հետ բախումների զոհ է դարձել 27 մարդ, եւս երեքը վիրավորվել են:
Ըստ առկա տեղեկությունների` սառը զենքով զինված ջարդարարները հարձակվել են կառավարական հաստատությունների եւ ոստիկանական բաժանմունքների վրա, մեքենաներ այրել:
17 մարդ, այդ թվում` օրինապահ մարմինների 9 ներկայացուցիչներ, զոհվել են ոստիկանական բաժանմունքների եւ կառավարական օբյեկտների վրա հարձակումների արդյունքում: 10 մարդ գնդակահարվել է ոստիկանության կողմից, փոխանցում է ՌԲԿ-ն` վկայակոչելով Associated Press-ը:
Սինցզյան-Ույգուրյան ինքնավար շրջանում բախումների հիմնական պատճառը այնտեղ բնակվող ույղուրների եւ էթնիկ չինացիների միջեւ եղած տարաձայնություններն են: 2009թ էթնիկական բնույթի անկարգությունները հանգեցրել էին 200 մարդու մահվան:


























