Էյֆելյան աշտարակի աշխատակիցներնը երկու օր է, ինչ գործադուլ են անում. հունիսի 26-ին զբոսաշրջիկները կրկին չեն կարողացել այցելել աշխարհահռչակ հուշարձան: Աշխատակիցները դժգոհում են երկար տարիներ տեւող վերանորգման աշխատակիցներից, որոնց պատճառով հսկայական հերթեր են գոյացել, իսկ մատուցվող ծառայությունների որակը վատացել է:
Հունիսի 25-ին մի քանի ժամ տեւած բանակցությունները ապարդյուն են անցել, եւ հունիսի 26-ին Էյֆելյան աշտարակի աշխատակիցները կրկին աշխատանքի դուրս չեն եկել, փոխանցում է «Վեստի.ru»-ն:
Աշխարհում ամենաայցելվող հուշարձաններից մեկը Սենայի ափին բացվել է 1889թ` Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի կապակցությամբ:




























