Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի վրա մահափորձի կազմակերպիչներին մեղադրանքներ են ներկայացվել:
Անզոր Բուտբայի, Ալխաս Հուտաբի, Ռամզի Խաշիգի եւ Աստամուր Խատուբի գործողությունները հետաքննությունը որակել է որպես «բանդային անդամակցելու կամ դրա հարձակումներին մասնակցություն»: Նրանց մեղադրանք է ներկայացվել նաեւ Աբխազիայի նախագահի կյանքի հանդեպ ոտնձգություն կատարելու մեջ: Միջադեպերը տեղի են ունեցել 2011թ նոյեմբերին եւ 2012-ի հունվարին, փոխանցում է «Ապսնիպրեսսը»` վկայակոչելով Աբխազիայի Գլխավոր դատախազությունը:
Անկվաբի շքախումբը հրաձգության է ենթարկվել նախորդ տարվա փետրվարի 22-ին: Այն բանից հետո, երբ թիկնապահները կարողացել էին դուրս բերել նախագահի ավտոմեքենան վտանգավոր գոտուց, երկկողմանի հրաձգություն էր սկսվել, ինչի արդյունքում վիրավորվել էին մի քանի թիկնապահներ, երկուսը սպանվել էին: Միջադեպից առնվազն մեկ ամիս անց Աբխազիայի օրինապահ մարմինները ձերբակալել էին 6 մարդու, ովքեր կասկածվում էին նախագահի վրա մահափորձ կազմակերպելու մեջ: Ավելի ուշ նրանցից երկուսն ազատ էին արձակվել:


























