Իսպանացի նախկին դատավոր Բալտասար Գարսոնը, ով հանդիսանում է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասսանժի փաստաբանը, հայտարարել է, որ իր վրա չի վերցնի ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի պաշտպանությունը, ով ներկայումս «Շերեմետեւո» օդանավակայանի տրանզիտային գոտում է, հաղորդում է EFE-ն:

«Հաղորդում եմ այն մասին, որ ILOCAD իրավաբանական ֆիրման որոշել է հանձն չառնել պարոն Սնոուդենի շահերի պաշտպանության հարցը»,-ասվում է հայտնի իրավաբանի հաղորդագրությունում, փոխանցում է «Gazeta.Ru»-ն:

Միեւնույն ժամանակ Գարսոնը հաստատել է, որ կշարունակի դատարանում պաշտպանել Ջուլիան Ասանժի շահերը:

Հիշեցնենք, որ Սնոուդենը մոսկովյան «Շերեմետեւո» օդանավակայանի տրանզիտային գոտում է` առանց Ռուսաստանից հեռանալու տոմս գնելու հնարավորությամբ, քանի որ նրա ամերիկյան անձնագիրը անվավեր է ճանաչվել: