Ավստրալիայի լեյբորիստական կուսակցության առաջնորդ Քեվին Ռադն, այսօր՝ հունիսի 26-ին, կրկին ընտրվել է երկրի վարչապետ: Քվեարկության ընթացքում Ռադի թեկնածությունը պաշտպանել են 57 խորհրդարանականներ, 45-ը կողմ են եղել գործող վարչապետ Ջուլիա Գիլարդի թեկնածությանը:
Ռադին վարչապետի պաշտոնում վերականգնելը կարելի է գնահատել որպես խորհրդարանական ընտրություններից երեք ամիս առաջ Լեյբորիստական կուսակցության վարկանիշը բարձրացնելու վերջին փորձ: Ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 14-ին:
Հարցումների համաձայն՝ Լեյբորիստական կուսակցությունը՝ Գիլարդի ղեկավարությամբ, իր վարկանիշով զգալիորեն հետ է մնացել ընդդիմադիր Ազատական-ազգային կոալիցիայից, գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Քեւին Ռադը Ավստրալիայի լեյբորիստական կուսակցությունը գլխավորել է 2006-2010 թվականներին, իսկ 2007-ից ղեկավարել է կառավարությունը: 2010-ից թե կուսակցության առաջնորդի, թե վարչապետի պաշտոններն անցել են ջուլիա Գիլարդին:




























