Բրիտանական բուքմեյքերական գրասենյակն սկսել է խաղադրույքներ ընդունել, թե 2014 թ. սկզբին որ երկրում կարող է գտնվել լրտեսության մեջ մեղադրվող ԿՀՎ նախկին աշխատակից Էդուրադ Սնոուդենը:

Բուքմեյքերական «William Hill» գրասենյակը ֆավորիտ է համարել Կուբան, որին հաջորդում է ԱՄՆ-ն, երրորդ եւ չորրորդ տեղերում են Էկվադորն ու Վենեսուելան:  Ռուսաստանում Սնոուդենի մնալու հնարավորությունը գնահատվել է 10/1:

Սնոուդենի գտնվելու հնարավոր վայր են նշվել նաեւ Չինաստանն ու Հոնկոնգը, ցուցակը եզրափակում է Հյուսիսային Կորեան:

Հիշեցնենք, որ Սնոուդենը գտնվում է «Շերեմետեւո» օդանավակայանի տարանցիկ գոտում, քանի որ ԱՄՆ իշխանություններն անվավեր են դարձրել նրա անձնագիրը, իսկ ռուսական վիզա նա չունի: