Հայաստանցի գաստարբայտերները Վորոնեժի մոտակայքում զանգվածային ծեծկռտուքի են մասնակցել: Պատճառը եղել է վերանորգման աշխատանքների արժեքը: Տարբեր տվյալներով ` տուժել է վեցից ութ մարդ, հաղորդում է
«ՌԻԱ Նովոստին»:
Ռուսաստանյան լրատվամիջոցների տվյալներով` հունիսի 26 –ի գիշերը տեղի բնակիչները կռվի են բռնկվել գաստարբայտերների հետ: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը ստիպված է եղել զենք կիրառել: Կռվի բոլոր 25 մասնակիցները ձերբակալվել են: Ըստ ոստիկանների` ծեծկռտուքը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա` հարբած վիճակում:
Դատախազության հաղորդագրության մեջ ասվում է , որ Կանտեմիրովկա բնակավայրում կոնֆլիկտ է եղել Հայաստանի քաղաքացիների միջեւ, ովքեր վերանորոգում են մշակույթի տունը: Դեպք վայր հասած ոստիկանները նրանց հանգստացնելու համար ստիպված են եղել երկու անգամ օդ կրակել: Նախնական տվյալներով, պատճառը եղել է աշխատանքների ցածր արժեքը: Ազգամիջյան ատելության նշաններ կամ թշնամանք, ըստ դատախազության, չեն դիտարկվում:


























