ԱՄՆ-ի իրավապահ մարմինները սինթետիկ թմրանյութերի դեմ պայքարի խոշորագույն գործողությունն են իրականացրել, ասված է Թմրանյութերի տարածման դեմ պայքարի դաշնային վարչության հաղորդագրությունում։
Այդ գործողության անցկացման համար ԱՄՆ-ի 35 նահանգներում կալանքի 150 եւ խուզարկությունների ու բանկային հաշիվների սառեցման 350 կարգադրություն է տրվել։
Գործողության շրջանակում բռնագրավել են նաեւ այսպես կոչված «դիզայներական թմրանյութերի» պատրաստման ժամանակ կիրառվող 1 տ նյութեր: Գործողությանը նախորդած քննությունը տեւել է 7 ամիս, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Վարչության ներկայացուցիչները նշել են, որ ԱՄՆ-ում նման թմրանյութերի վաճառքից ստացված միլիոնավոր դոլարները գտնվում են հիմնականում Մերձավոր Արեւելքի հանցագործների ձեռքում:




























