Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյքոբ Զուման հունիսի 27-ին Մոզամբիկ կատարելիք այցը հետաձգել է նախկին նախագահ Նելսոն Մանդելայի առողջական վիճակի կտրուկ վատացման պատճառով, ասված է ՀԱՀ-ի կառավարության հաղորդագրությունում:
Մանդելայի առողջական վիճակի կտրուկ վատացման մասին հայտնի էր դարձել նախորդ շաբաթվա վերջին:
ՀԱՀ-ի իշխանությունները հաստատել էին 94-ամյա նախկին նախագահի առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին լուրը: Ջ. Զուման այն ժամանակ հայտարարել էր, որ Մանդելան «բժիշկների հուսալի ձեռքերում է», եւ քաղաքացիներին կոչ էր արել աղոթել նախկին նախագահի առողջության համար, հայտնում է rbc-ն:
Հիշեցնենք, 94-ամյա Նելսոն Մանդելան հոսպիտալացվել էր 2013թ. հունիսի 8-ին՝ թոքային կրկնված ինֆեկցիայի պատճառով: Թոքերի հետ կապված խնդիրները ՀԱՀ-ի նախագահի մոտ ծագել էին 27-ամյա բանտային կալանքի տարիներին տուբերկուլյոզով հիվանդանալուց հետո:





























