2009-ի հունվարին ծրագրավորող Էդվարդ Սնոուդենը Ars Technica կայքի Internet Relay Chat-ում չաթի ժամանակ հայտարարել էր, որ բացահայտումներ անող անձանց պետք է սպանել: Կայքում չաթերի գրառումները չեն պահպանվել, սակայն քննարկումներին մասնակցած շատ մարդիկ պահպանել են լոգերն ու ներկայացրել դրանք The Washington Post պարբերականին:

Ըստ հրապարակված տվյալների, ԿՀՎ ապագա «բացահայտիչը», ամենայն հավանականությամբ, դժգոհում էր The New York Times պարբերականի գործողություններից, որը գրում էր ԱՄՆ-ի եւ Իսրայելի գաղտնի խոսակցությունների մասին` կապված Իրանի միջուկային ծրագրի հետ: «Նրանք փորձում են պատերա՞զմ սկսել: Աստված իմ: Նրանք նման են Wikileaks-ին: Նման բաներ պարբերականներում չպետք է գրեք»,-ասվում է Սնոուդենի գրառումներից մեկում, մեջբերում է «Gazeta.Ru»-ն:

Մեկ այլ գրառման մեջ նա գրում է «ազգային անվտանգությունը խախտելու» մասին: