ԱՄՆ-ում ձերբակալել են կողոպտչի, ով մեծ ունեցվածք է կուտակել` խաղալիքներ առեւանգելով: Ֆլորիդայում ձերբակալվել է 48-ամյա Մայքլ Պոլլարը, ով խաղալիքների խանութների մշտական այցելու էր:

Դատախազության տվյալներով` նա խաղալիքների խանութ էր մտնում եւ ձեւացնում, թե ուսումնասիրում է թանկարժեք խաղալիքները, մասնավորապես, «Լեգո» կոնստրուկտորները, որոնց գինը գերազանցում է 300-700 դոլարը: Ընդ որում, տուփերի պարունակությունը տեղափոխում էր ամենաէժան խաղալիքների տուփի մեջ: Դրանից հետո նա մոտենում էր դրամարկղին` վճարելով 10-20 անգամ պակաս գին, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

1 տարվա ընթացքում նա ծախսել է 6,7 հազար դոլար, ինչի դիմաց նրա մաքուր եկամուտը գերազանցել է 2 մլն դոլարը: