Թեհրանում մարտի 7-ին կայանալու է «Հարավային Կովկասում անվտանգության եւ համագործակցության հեռանկարները» միջազգային խորհրդաժողով, որի ընթացքում ելույթ են ունենալու տարածաշրջանի ազդեցիկ փորձագետներն ու բարձրաստիճան քաղաքական գործիչներ:
Խորհրդաժողովը, որի կազմակերպիչները Կովկասյան հետազոտությունների ինստիտուտն ու Թեհրանի համալսարանի Կենտրոնական Եվրասիայի նախագիծը, հանդես են գալու համալսարանի ռեկտորը, ազգային անվտանգության արտաքին քաղաքականության բարձրագույն խորհրդի քարտուղարի տեղակալը, Վրաստանի գիտության նախկին նախարարը եւ այլք:
Նախատեսվում է քննարկել ղարաբաղյան, աբխազական եւ օսական հակամարտությունների, հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարներին առնչվող հարցեր Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի փորձագետների մասնակցությամբ:




























