Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը արտաքին հարաբերությունների կոմիտե անցավ ի շնորհիվ հրեական լոբբիի, գրում է HAARETZ թերթը։
«Հենց հրեական լոբբին է մշակել այս բանաձեւի անցկացումը Կոմիտե»,- հաստատում է նա։ Այնուհետեւ հոդվածում նշվում է, որ ավելի վաղ հրեական լոբբին սատարում էր Թուրքիային, սակայն այդ ռազմավարությունը փոխվեց Անկարայի եւ Թել Ավիվի միջեւ առկա տարաձայնություններից հետո, որոնք առաջացան Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացված քաղաքականության պատճառով։
Թերթը նաեւ նշում է, որ ամերիկյան Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումից հետո Անկարայի կողմից ձեռք առնված միջոցները կարող են լրջորեն վնասել թուրք-ամերիկյան հարաբերություններին։ Որպես օրինակ՝ բերվում է Թուրքիայի՝ ԱՄՆ-ից իր դեսպանի հետ կանչելու փաստը։
Ամփոփելով՝ HAARETZ-ն ընդգծում է. «Թուրքիան մահմեդական, ժողովրդավար երկիր է, որը ԱՄՆ շահերի տեսանկյունից կարեւոր դեր է խաղում Իրաքում, Իրանում, Աֆղանստանում եւ Միջին Արեւելքում։ Նա խոստովանում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան Թուրքիայում շատ հայեր են սպանվել, սակայն հերքում է այն փաստը, որ 1.5 մլն հայերի կոտորածը Ցեղասպանություն է»։ Սակայն, ընդգծում է թերթը, Հայոց ցեղասպանության փաստը ճանաչում են շատ գիտնականներ եւ պետությունների խորհրդարաններ, ինչը Թուրքիան ընկալում է որպես ազգային արժանապատվության ոտնահարում։



























