Հայաստանի  միջազգային պահուստները 2013 թ. մայիսին կազմել են մոտ 1.669 մլրդ դոլար: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակման մեջ («Միջազգային պահուստների եւ արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակ»): Նախորդ ամսվա նկատմամբ միջազգային պահուստներն ավելացել են 31 մլն դոլարով:

Արժեթղթերի ծավալը միջազգային պահուստներում կազմել է 1 մլրդ դոլարից մի փոքր ավելի` նախորդ ամսվա համեմատ ավելանալով մոտ 20 մլն դոլարով: Կանխիկ արտարժույթի ծավալը 629 մլն դոլար է` նախորդ ամսվա նկատմամբ նվազելով 14 մլն դոլարով: 

Մայիսին նախորդ ամսվա համեմատ միջազգային պահուստներում կրկնակի ավելացել է Արժույթի միջազգային հիմնադրամում Հատուկ փոխառության իրավունքները` կազմելով 34.4 մլն դոլար: