Հայաստանում 2010թ. հունվար ամսին օղու եւ լիկյորի արտադրության ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 76,2 տոկոսով եւ կազմել 204.4 հազար լիտր:

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով միեւնույն ժամանակահատվածում գինու արտադրության ծավալներն աճել են 5.3 տոկոսով եւ կազմել 217.4 հազար լիտր:

Կտրուկ աճել են շամպայն գինիների եւ գարեջրի արտադրության ծավալները: Շամպայն գինիների արտադրության ծավալներն աճել են 16,8 անգամ եւ կազմել 8.4 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրության ծավալներն աճել են 2.3 անգամ եւ կազմել 364.6 հազար լիտր: