Պետքարտուղար եւ ԱՄՆ նախկին առաջին տիկին Հիլլարի Քլինթոնը իր պաշտոնի նախկին տիրոջ Քոնդֆոլիզա Ռայսի շիկահեր տարբերակն է։ Այս մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը։

«Ինձ համար Քլինթոնը ոչնչով չի տարբերվում Քոնդոլիզա Ռայսից, պարզապես նա շիկահեր է»,-ասել է Չավեսը։

Մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի այցը Բրազիլիա՝ Վենեսուելայի առաջնորդը նշել է, որ դա արվել է, որպեսզի «կռվեցնի վենեսուելացիներին իրենց բրազիլացի եղբայրների հետ»։