ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում թիվ 252 հայկական բանաձեւի քվեարկությունից առաջ Մինեսոտան ներկայացնող Քիթ Էլիսոնը թուրքական պատվիրակությանը խոստացել էր, որ դեմ է քվեարկելու բանաձեւին, սակայն վերջին պահին թուրքերին հիասթափեցրել է՝ կողմ քվեարկելով։

Հանձնաժողովում միակ մահմեդական կոնգրեսականի միակ ձայնը վճռորոշ եղավ Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունման համար, ինչը Թուրքիային շոկի մեջ է գցել։

Կոնգրեսական Էլիսոնը անցյալ շաբաթ թուրքական Hurriyet-ին տված հարցազրույցում նշել էր, թե դեռ չի կողմնորոշվել՝ ինչպես է քվեարկելու։