«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 3-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 412 դրամ: Նշենք, որ նախորդ 2 օրերին բորսայում գործարք չէր կայացել, իսկ հունիսի 28-ի համեմատ դոլարը թանկացել է 0.5%-ով:
Բորսայում այսօր վաճառվել է 1 մլն. դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 411 դրամ, վաճառքն իրականացվում է 413 դրամով:
Forex միջազգային շուկայում եվրոն այսօր թուլացել է դոլարի նկատմամբ եւ սակարկվել 1,2961 դոլարի սահմաններում: Վիճակագրական հրապարակումները ցույց են տալիս, որ ԱՄՆ արտադրական պատվերները մայիսին ավելի են աճել, քան սպասվում էր:
Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 33,2204 ռուբլի: Դոլարը էապես թանկացել է ռուբլու նկատմամբ՝ առաջին անգամ 2013 թ. գերազանցելով 33 ռուբլու շեմը:





























