Հուլիսի 4-ին, ժամը 09.01-ին տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 3-ի ժամը 02.00-ի սահմաններում տեղած կարկուտի հետեւանքով վնասվել են Վայոց ձորի մարզի Գլաձոր եւ Գետափ գյուղերի պտղատու այգիները, տնկարանները եւ ցանքատարածքները:

Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանի բնապահպանության եւ  գյուղատնտեսության վարչության պետը:

Ստեղծվել է հանձնաժողով վնասի չափերը գնահատելու համար:

Տարածքը  «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում: