«Սուրբ Աղբյուր» ՍՊԸ-ն կգնի «Ալնարս» ՍՊԸ-ի 100% բաժնեմասը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 3-ին որոշել է թույլ տալ սույն գործարքը:

«Սուրբ Աղբյուրը» գործող ՀԷԿ ունի ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգիս գետի վրա, իսկ «Ալնարսը» այդ նույն գետի վրա ՀԷԿ է կառուցում:

«Ալնարսի» սեփականատերերն են Նարեկ Մնացականյանը (45%), Ալբերտ Մարգարյանը (27%), Արսեն Գաբրիելյանը (28%):

«Սուրբ Աղբյուրի» սեփականատերերն են Արշավիր Սարգսյանը եւ Նարեկ Հովսեփյանը: Վերջինս ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մեծ տղան է: