Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչությունը հունիսին տուգանք է նշանակել 21 կազմակերպությունների նկատմամբ:

Տուգանքների ընդհանուր գումարը կազմել է 3.65 մլն դրամ:

Տուգանվածների թվում են 4 բուժհաստատություններ, այդ թվում` «Արմենիա» Հանրապետական բժշկական կենտրոնը» (300 հազ. դրամ): Բուժհաստատություններին տուգանել են այն պատճառով, որ չափման միջոցները ստուգաչափված չեն եղել: Տուգանվել են նաեւ Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնը (110 հազ. դրամ), Մեծամորի (100 հազ. դրամ), Արտաշատի (300 հազ. դրամ) բժշկական կենտրոնները:

«Էսկուլապ» դեղատունը տուգանվել է 850 հազ. դրամով` առանց համապատասխանության սերտիֆիկատի եւ հայերեն մակնշման իրացման համար: Նույնատիպ խախտումների համար տուգանվածների թվում է նաեւ Հայրապետյան եղբայրներին պատկանող «Հայաստան» առեւտրի կենտրոնը (70 հազ. դրամ):