Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում անցնող շաբաթվա ընթացքում բանկերի կողմից գնվել է 73,8 մլն դոլար եւ  վաճառվել 86,1 մլն դոլար: Քանի որ այս շաբաթը «ոչ լրիվ աշխատանքային է», այս ցուցանիշները կարելի է համարել միջինին մոտ:

Գնվել է նաեւ 3.8 մլն եվրո, վաճառվել 12 մլն եվրո:

Հունիսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված վարկերի ծավալը կազմել է 35.9 մլրդ դրամ (համարժեք է մոտ 87 մլն դոլարին), իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված վարկերի ծավալը՝ 67.7 մլն ԱՄՆ դոլար:  Այսպիսով` վարկավորման ընդհանուր ծավալը կազմել է 154.7 մլն դոլար, ինչը բավական բարձր ցուցանիշ է: