ՄԱԿ-ի գյուղատնտեսության եւ պարենի կազմակերպության (FAO) ինդեքսը 2013 թ. հունիսին նախորդ ամսվա համեմատ նվազել է 2 կետով (1 %) եւ կազմել 211.3: Այդ մասին նշված է FAO-ի հուլիսի 4-ին հրապարակած զեկույցում: Այնուամենայնիվ` ինդեքսը դեռ 11 կետով բարձր է նախորդ տարվա հունիսի ինդեքսից:
Գների նվազումը հունիսին հիմնականում տեղի է ունեցել շաքարավազի ու կաթնամթերքի գնանկման շնորհիվ: Նվազել են նաեւ բուսական յուղի եւ հացահատիկայինների ինդեքսները, սակայն թանկացել է մսամթերքը:
Շաքարավազի գինը նվազում է երրորդ ամիսն անընդմեջ, հիմնականում ի հաշիվ Բրազիլիայի բարձր բերքի: Նշենք, որ Լոնդոնի London Futures Exchange (LIFFE) բորսայում հուլիսի 1-ի դրությամբ սպիտակ շաքարի տոննան գնահատվել է 499 դոլար:





























