Գլենդելում 81-ամյա հայը մեղադրվում է ապօրինի հրկիզման մեջ: Նրա հարեւանուհին պատմել է, որ նա հրկեզել է տերեւներն ու իր ցանկապատը, գրում է «Glendale News-Press»-ը:
Մարտիկ Եսայանին երեքշաբթի ապօրինի հրկիզման մեղադրանք է ներկայացվել: Տղամարդը հրահան է օգտագործել` տերեւների կույտն այրելու համար, հետո հրկիզել է հարեւանի ցանկապատը:
Ոստիկանները երբ գնացել են Եսայանի տուն, նա չի պատասխանել դռան զանգերին: Աղմուկ լսելով` գլուխը հանել է պատուհանից, բայց դուռը չի բացել: Ոստիկանները մտել են տուն եւ նրան գտել մահճակալին պառկած: Նրան ձեռնաշղթա հագցնելուց հետո ժամանել են բուժաշխատողները:



























