Վրացական կողմը պատրաստակամություն է հայտնել վերականգնել Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը։ Այս մասին մարտի 8-ին հայտարարել է Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Նինո Քալանթաձեն։
Այդպիսի որոշման շարժառիթ նա համարել է «Վրաստանի քաղաքացիների շահերը»։
«Խնդիրն այն, որ օդային հաղորդակցությունը կասեցվել է ոչ մեր նախաձեռնությամբ։ Պաշտոնապես մեզ դիմելու շատ ճանապարհներ կան»,- նշել է Քալանթաձեն՝ ավելացնելով, որ պետության դերն այդ գործում նվազագույն է, եւ Վրաստանը կարող է միայն թույլտվություն տալ։
«Եթե Ռուսաստանի կողմից նմանատիպ ցանկություն լինի, ապա նրանք մեզ կարող են դիմել Շվեյցարիայի դեսպանատան միջոցով»,- ընդգծել է Քալանթաձեն։
Նրա խոսքով, արդյունավետ համագործակցության արդյունքի օրինակ է «Վերին Լարս» անցագրային կետի բացումը։




























