Հուլիսի 4-ին՝ ԱՄՆ անկախության օրը, Չիկագոյում, տարբեր տվյալների համաձայն, սպանվել է 3-4 մարդ: Վիրավորվել է 12-15 հոգի:

Chicago Tribune պարբերականի տեղեկությունների համաձայն՝ բոլոր սպանվածները մոտավորապես 20-30 տարեկան էին: Նրանցից մեկը մահացել է առավոտյան ժամը 7-ին՝ մեջքից ստացած հրազենային վնասվածքի արդյունքում: Մեկ այլ տղամարդ մոտ մեկ ժամ անց սպանվել է գլխի հրազենային վնասվածքից Վեստ-Վուդլոն թաղամասում: Նույն թաղամասում վիրավորվել է եւս երկու տղամարդ: Երրորդ զոհը սպանվել է իր ավտոմեքենայում: Բացի այդ քաղաքի տարբեր թաղամասերում վիրավորվել է մոտ 12 մարդ: Վիրավորված կանանցից մեկի վիճակը գնահատում են որպես ծայրահեղ ծանր: Այս մասին գրում է «Lenta.Ru»-ն:

RT-ն, վկայակոչելով NBC News հեռուստաալիքը, հաղորդում է 15 վիրավորների եւ 4 զոհերի մասին: Հաղորդվում է, որ սպանվածներից մեկի ուղղությամբ կրակել է ոստիկանությունը: Հարձակումներն իրականացվել են քաղաքի հարավային հատվածում՝ կրակողի թիրախն են եղել միայնակ մարդիկ եւ մարդկանց փոքր խմբերը: Մանրամասները ճշտվում են: