Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները կասեցրել են միջազգային թմրաթրաֆիքի փորձ: Ձերբակալվել են Թուրքիայի եւ Մոլդովայի քաղաքացիներ, որոնք փորձում էին երկրի տարածք մտցնել 116կգ հերոին: Ապրանքի գինը կազմում է տասնյակ միլիոն դոլար: Նրանք ձերբակալվել են Ախալցխայում, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»:

Տարբեր տեխնիկական միջոցներով բեռնատար ավտոմեքենայի խուզարկության ընթացքում մեքենայի շարժիչի վրա պատրաստված հատուկ թաքստոցում հայտնաբերվել է 232 փաթեթ հերոին, որոնցից յուրաքանչյուրի քաշը 0,5կգ էր, հաղորդում է «Ինտերպրես Նյուզը»: Ընդհանուր առմամբ՝ հայտնաբերվել է 116 կգ թմրամիջոց:

Մոլդովայի համարանիշներով Mercedes մակնիշի բեռնատարի վարորդը Թուրքիայի քաղաքացի էր: Նրան ուղեկցում էր Մոլդովայի քաղաքացին: Վերոհիշյալ անձիք Վրաստանի սահմանը հատել են հուլիսի 3-ին՝ «Նինոծմինդա» անցակետով: Իրականացվում է հետաքննություն: