Մեքսիկայոմ դաժանաբար գնդակահարել են 12-24 տարեկան ութ երիտասարդների: Հանցագործությունը կատարվել է երկրի արեւմուտքի Հերերո նահանգի Կոյուկա դը Բենիտեսնա քաղաքում: Հաշվեհարդարը տեղի է ունեցել այգում: Վեց մարդ տեղում մահացել են, երկուսն էլ վախճանվել են հիվանդանոցում, հայտնում է vesti.ru-ն:
Ոստիկանությունը շրջափակել է ողբերգության վայրը: Քննություն է սկսվել: Դաժան հանցագործության դրդապատճառները դեռ հայտնի չեն:
Հերերո նահանգը հայտնի է հանցավորության բարձր մակարդակով: Թմրախմբավորումների միջեւ հաճախ են հաշվեհարդարներ կատարվում, որոնց զոհ են դառնում խաղաղ բնակիչները:



























