ԱՄՆ-ի Ֆլորիդայի Մայամի քաղաքի պահեստից 1,1 միլիոն դոլար արժողությամբ ոսկով ուկրաինական 4,5 հազար շիշ օղի են գողացել:
Գողերը բետոնե պատին անցք են փորել, այնտեղից հանել Spirits of the Tsars Vodka ընկերության 752 արկղ օղի, դրանք բարձել երկու մեքենայում եւ փախել դեպքի վայրից: Spirits of the Tsars Vodka ընկերության տնօրեն Մարկ Օուենսը հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ գողերը պահեստ են եկել հենց օղու հետեւից, քանի որ մյուս թանկարժեք իրերը նրանց չեն հետաքրքրել, գրում է «lenta.ru»-ն:
Գողացված օղու յուրաքանչյուր շիշն արժե 249դոլարից մինչեւ 1,2 հազար դոլար` գիշերային ակումբներում մանրածախ առեւտրի դեպքում: «Духъ царей» («Ցարերի ոգին») օղին հատուկ տեխնոլոգիայով արտադրվում է Ուկրաինայում եւ շշալցվում Ֆրանսիայում արտադրված հատուկ շշերում, որոնք զարդարված են 24 կառատանոց ոսկով: Ըստ Օուենսի` այդ օղուց տարեկան արտադրվում եւ ԱՄՆ է մատակարարվում ընդամենը հինգ հազար շիշ:
Գողերին եւ առեւանգված օղին գտնելու տեղեկության համար Spirits of the Tsars ընկերությունը պատրաստ է 5 հազար դոլար վճարել:



























