Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորների խմբին գտել են հարբելիս՝ հենց նիստերի դահլիճում: Ենթադրվում է, որ նրանք իշխող Ռեգիոնների կուսակցության ներկայացուցիչներ էին:

Իրենց գործընկերների անհարիր վարքին ուշադրություն են դարձրել ընդդիմադիր պատգամավորները: Նրանց առաջնորդը վազելով մոտեցել է խորհրդարանի խոսնակին եւ գոռացել. «Խմում են, ինչի՞ եք վերածել խորհրդարանը»: Սակայն խոսնակը չի արձագանքել ու շարունակել է վարել նիստը, հաղորդում է «Նովի ռեգիոնը»:

Այդ ժամանակ եւս մի քանի ընդդիմադիրներ են մոտեցել ամբիոնին եւ ասել. «Մարդիկ ալկոհոլ են խմում հենց խորհրդարանում»: Դրանից հետո խոսնակը գերադասել է փակել նիստը:

«Ֆակտի» պարբերականը հրապարակել է խնջույքի եւ դրա հետեւանքների լուսանկարները: