Ուկրաինական Վրադիեւկա բնակավայրում տեղի ունեցած բռնաբարության գործը, որը լայն արձագանք է ստացել հասարակությունում, կցել են 2 տարի առաջ տեղի ունեցած աղջկա սպանության գործին: Այս մասին լրագրողներին է հայտնել երկրամասի դատախազ Անդրեյ Կուրիսը: Խոսքը տեղացի աշակերտուհու սպանության մասին է: Բնակիչներն ասում են, որ դրան եւս մասնակցել են տեղի ոստիկանները:
Աշակերտուհու սպանությունը տեղի էր ունեցել 2011թ հունվարին: 15-ամյա աղջկա մարմինը հայտնաբերել էին կենտրոնական փողոցի մոտ գտնվող ջրամբարում: Աղջիկը մերկ է եղել, դեմքը վիրավոր է եղել: Հստակ տեղեկություններ չկան արդյոք նա բռնաբարվել է, թե՝ ոչ:
Զոհի ծնողներն այդ ժամանկ դիմել էին «Էքստրասենսները» հաղորդմանը, որտեղ նրանց ասել էին. «Երկու տարի անց տեղի կունենա նույն բանը, ինչ ձեր երեխայի հետ: Զոհը ողջ կմնա եւ ցույց կտա հանցագործներին»:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ բռնաբարության է ենթարկվել Նիկոլաեւսկի երկրամասի 29-ամյա բնակչուհի Իրինա Կրաշկովան: Հետաքննության ընթացքում պարզ է դարձել, որ բռնաբարությանը մասնակից են եղել տեղացի երկու ոստիկաններ եւ տաքսու վարորդ:



























