Երեւանի քիմիական գործարանները կկարողանային նպաստել ջրի սակագնի նվազեցմանը: Այս մասին NEWS.am-ի ասաց «Երեւան ջուր» ընկերության պայմանագրերի կառավարման եւ իրավական հարցերի տնօրեն Արտակ Մալխասյանը` մեկնաբանելով հուլիսի 21-ից սակագների աննշան նվազման փաստը:
Խոշոր բաժանորդների առկայության պարագայում ջրի ինքնարժեքը նվազում է, պարզաբանեց նա: «2006թ-ին մեր գալուց հետո, երբ Երեւանի խոշոր գործարանները արդեն գրեթե չէին աշխատում, «Նաիրիտը» մնում էր մեր ամենախոշոր սպառողը: Որքան շատ լինեն նման ձեռնարկությունները, այնքան սակագինը նվազեցնելու մեծ հնարավորություն կա: Սակայն հիմա այդ մասին մտածելն, ինչպես հասկանում եք, այնքան էլ իրատեսական չէ»,-հայտարարեց Մալխասյանը:Այդուհանդերձ, նրա խոսքով, էլեկտրաէներգիայի սակագնի աճը ընկերությունը կարողացավ փոխհատուցել էկելտրաէներգիայի սպառման նվազեցմամբ, աղբյուրներից խնայողաբար ջրաքանակ վերցնելով: Այսպես, քաղաքի հարավային թաղամասերը, որոնց նախկինում արտեզյան ջուր էր մատակարարվում պոմպակայանների միջոցով, հիմա գրեթե ամբողջությամբ անցել են ինքնահոս համակարգի, որն ավելի քիչ ծախսատար է: «Ներկայումս արտեզյան ջրով մենք ապահովում ենք միայն Շենգավիթի մի մասն ու հարակից գյուղերը: Արարատյան պոմպակայնը, որը նախկինում կանոնավոր գործում էր, հիմա միացվում է միայն ամառային շրջանում: Այնպես որ կարող եք պատկերացնել, ինչպիսի տնտեսման մասին է խոսքը»,-ասաց Մալխասյանը:Ջրաքանակի վերացման հարցում խնայողության հաջողվել է հասնել ցանցի արդիականացման եւ ապօրինի ջրօգատգործման ծավալների կրճատման շնորհիվ: Նման դեպքեր հատկապես արձանագրվում էին քոթեջային շրջաններում, որոնք նաեւ տնամերձ հողամաս ունեին: «Չեմ ուզում մեղադրել բոլորին: Մեր ջրօգտագործողերից շատերն են բարեխիղճ: Սակայն անգամ երկու-երեք «ձախ» դեպքերի առկայությունը մեկ փողոցում լուրջ կորուստների է հանգեցնում»,-նշեց Մալխասյանը:
Նախորդ պայմանագրային տարվա (2011 հունիսից մինչեւ 2012թ. մայիս) համամատ, 2012թ. հունիսից մինչեւ 2013 թ. մայիս ընկերությունը 4%-ով ավելի քիչ ջուր է վերցնում: 2006թ. համեմատ խնայողությունը կազմել է 16,1%:Հիշեցնենք, որ հուլիսի 21-ից մատակարարվող ջրի սկագինը 174,059 դրամից կդառանա 170,256 դրամ` 1 խմ-ի դիմաց:





























