Թուրքիայի կառավարությունը սկսել է իրականացնել մի ծրագիր, որով կօգնի Թուրքիայի հասարակական տներում աշխատող մարմնավաճառներին ետ կանգնել այդ գործից եւ նոր աշխատանքի անցնել:

Թուրքական Aksam-ի փոխանցմամբ` կառավարության մարդու իրավունքների կոմիտեի կողմից կազմավորվող հատուկ խումբը, որի կազմում կլինի սոցիոլոգ եւ հոգեբան, դեմ առ դեմ կհանդիպի մարմնավաճառների հետ:

Հարցերը հիմնականում կվերաբերվեն, թե արդյոք նրանք ճնշման տակ են զբաղվում այդ գործով, կամ ցանկանում են արդյոք փոխել աշխատանքը եւ ինտեգրվել հասարակությանը:

Նշենք, որ Թուրքիայում գործում է 56 հասարակաց տուն, որտեղ օրինական գրանցված են 3 հազար կին: Իսկ ընդհանուր առմամբ Թուրքիայում մարմնավաճառությամբ զբաղվում են չգրանցված 100 հազար կանայք: