ԱՄՆ հակահրթիռային պաշպանության տարրերից մեկի փորձակումը ձախողվել է: Փորձարկումը տեղի է ունեցել հուլիսի 5-ին:
Մասնագետներն այդ փորձարկումները համարել էին «ԱՄՆ-ի համար երկար սպասված եւ կարեւոր`մեծ հեռահարության բալիստիկ հրթիռների օգտագործմամբ հնարավոր հարվածներ արտացոլելու առումով»:
Հրթիռը բաց է թողնվել ԱՄՆ Վանդենբերգի բազայից: Հակահրթիռային պաշտպանության ամերիկյան գործակալությունից հայտնել են, որ այն չի կարողացել ոչնչացնել թիրախը. «Թեեւ հիմնական խնդիր մեծ հեռահարության բալիստիկ հրթիռը որսալն էր, դա տեղի չունեցավ»,-ասվում է հաղորդագրության մեջ: Անհաջողության պատճառներն առայժմ հայտնի չեն, հաղորդում է NEWS.ru.com-ը:





























