Բաղդադի շիաների թաղամասում մահապարտ-ահաբեկչի կազմակերպած պայթյունից նվազագույնը 15 մարդ զոհվել, 30-ից ավելին վնասվել են:
Պայթյունը որոտացել է ուրբաթօրյա աղոթքի ժամանակ, BBC-ն վկայակոչելով հայտնում է rbc-ն:
Ավելի վաղ Բաղդադից հյուսիս գտնվող Սամարա քաղաքում մեքենայի պայթյունից զոհվել էր չորս մարդ:
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին Իրաքում պայթյունների շարքը խլել էր 50 մարդու կյանք: Այդ օրն ահաբեկիչները հարձակվել էին Իրաքի մի քանի քաղաքների շուկաների եւ շիաների մզկիթների վրա:



























