Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ից պահանջում է ցրել ՄԱԿ-ի հրամանատարությունը, որը Հարավային Կորեայում գործում է հարեւանների միջեւ ռազմական հակամարտության ժամանակներից` 1950-1953 թթ.: Հյուսիսային Կորեայի իշխանությունները կարծում եմ, որ այդ ռազմական մեխանիզմի ներքո ԱՄՆ- ն հետեւողականորոն ամրապնդում է իր ռազմական դիրքերը Հարավային Կորեայում եւ Ասիա- Խաղաղօվկիանոսային տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության սպառնալիք ստեղծում, հաղորդում է «Վեստին»:
Հյուսիսային Կորեայում ենթադրում են, որ նման հրամանատարության առկայությունն անախրոնիզմ է, եւ խոչընդոտում է Փհենյանի ու Սեուլի միջեւ խաղաղ համաձայնագրի ստորագրմանը:
Այս հայտարարությունը Փհենյանը հնչեցնում է ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի երկխոսության համապատկերում` Քեսոն սահմանամերձ գոտում միջկորեական արդյունաբերական համալիրի ճակատագրի վերաբերյալ:





























