Պակիստանի նոր կառավարությունը, Նավազ Շարիֆի գլխավորությամբ, որոշել է չերկարացնել մահապատժի նկատմամբ մորատորիումը:
Մորատորիումը գործում էր 2008թ-ից մինչեւ 2013թ. հուլիսի 30-ը: Հուլիսի 1-ից, ըստ երկրի ՆԳ նախարարության, հանցագործներին նկատմամբ մահապատժի դատավճիռը կիրագործվի: Նրանք, ովքեր դատապարտվել են մորատորիումի գործողության ժամանակ, համաներման տակ չեն ընկնի: Միաժամանակ, յուրաքանչյուր գործ խոստացել են վերանայել, հաղորդում է Reuters-ը:





























