Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի տապալման լուրն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ընդունել է զբոսանավի վրա, սակայն հանգիստը չի ընդհատել, հաղորդել է CBS-ը:

Սկզբում պետքարտուղարության ներկայացուցիչ Ջենիֆեր Փսակին հերքել էր այդ տեղեկատվությունը, սակայն հուլիսի 5-ին հաստատել էր, որ Քերրին իսկապես «կարճ ժամանակահատվածով գտնվել է զբոսանավի վրա» Մասաչուսեթսի ափին: Միաժամանակ, ըստ նրա, Քերին «շուրջօրյա կապի մեջ է եղել Վաշինգթոնի հետ, ինչպես նաեւ տեսակապով մասնակցել է Օբամայի վարչակազմի խորհրդակցություններին»:

Ըստ հեռուստաալիքի` հուլիսի 5-ին Քերրին կրկին գտնվել է իր զբոսանավում: