Ֆրանսիայում ձերբակալել են Մոսկվայի մարզի նախկին նախարար Ալեքսեյ Կուզնեցովին: Դա տեղի է ունեցել ռուս իրավապահ մարմինների խնդրանքով: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում է, որ ձերբակալության ժամանակ Կուզնեցովի մոտից առգրավել են կեղծ անձնագրեր:
Նախկին պաշտոնյայի նկատմամբ Ինտերպոլով միջազգային հետախուզում էր հայտարարվել 2012թ.: Քննչական կոմիտեն նրա դեմ քրեական գործ է հարուցել պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով: Նա կասկածվում է խարդախությունների մեջ, որոնց հետեւանքով Մերձմոսկվայի բյուջեին հասցվել էր 3,5 միլիարդ ռուբլու վնաս:
Ներկայումս վճռվում է Կուզնեցովին ՌԴ-ին արտահանձնելու հարցը, հայտնում է rbc-ն:

























