Չինաստանը մտադիր է 8 մլրդ դոլար ծախսել աֆրիկյան Սիերա Լեոնե երկրում իրականացվելիք նախագծերի համար. Չինացիներն էլեկտրակայաններ կկառուցեն, ծովային եւ օդային կայաններ:

Սիերա Լեոնեի նախագահ Էռնեստ Կորոման հայտարարել է, որ համաձայնագրերի փաթեթ է ստորագրել Չինաստանի հետ` արեւմտաաֆրիկյան այդ երկրում ենթակառույցների զարգացման մասին:

Չինաստան կատարած մեկշաբաթյա այցի ընթացքում մասնավորապես համաձայնագիր է ստորագրվել, որը նախատեսում է նավահանգստի, հանքի, էլեկտրակայանի եւ 250-մետրանոց երկաթգծի կառուցում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Չինական ընկերությունները նաեւ Սիերա Լեոնեի մայրաքաղաք Ֆրիթաունում նոր միջազգային օդանավակայան կկառուցեն`300 մլն դոլարով:

Սիերա Լեոնեն արեւմտաաֆրիկյան փոքր պետություն է` մոտ 6 մլն բնակչությամբ եւ հարուստ է ալմաստի, ոսկու, տիտանի եւ այլ օգտակար հանածոների պաշարներով: