Նիգերիայի Մամուդո քաղաքում ահաբեկիչների հարձակման զոհ են դարձել մոտ 30 աշակերտներ եւ մեկ ուսուցիչ:
Տեղի հանցախմբի անդամները հուլիսի 6-ի առավոտյան հարձակվել են հանրակրթական հաստատության վրա: Ըստ իրավապահների` դպրոց ներխուժելուց հետո գրոհայինները կրակ են բացել երեխաների ուղղությամբ:
29 աշակերտ զոհվել է, գրոհայինները սպանել են նաեւ ուսուցչին, որը ցանկացել էր մարմնով պաշտպանել անօգնական փոքրիկներին, գրում է Life News-ը:
Ոստիկանների տվյալով` մի քանի աշակերտներ ողջ-ողջ այրվել են: Տուժած երեխաները տեղափոխվել են մոտակա բուժհաստատություններ: Այս պահին բժիշկները փորձում են փրկել նրանց կյանքը:



























