Եմենի մայրաքաղաք Սանայում ականապատված ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով զոհվել է երկու զինծառայող, եւս երկուսը՝ վիրավորվել է:

Մեքենան պայթեցրել են հսկիչ-անցագրային կետի մոտ՝ վիրավորելով պատահական մի բնակչի:

Դեռեւս որեւէ խմբավորում իր վրա չի վերցրել տեղի ունեցածի պատասխանատվությունը, սակայն նախորդ նմանատիպ հարձակումը կատարել էին «Ալ-Կաիդա»-ի տեղի կողմնակիցները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Եմենի հյուսիսում շիաների ապստամբություն է տեղի ունենում, արեւելքում պայքար են մղում իսլամիստ-գրոհայինները, իսկ հարավում՝ ապստամբական շարժում է ընթանում: