Պակիստանում գնացքի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել: Որոշ տվյալներով` գնացքը բախվել է մարդկանց տեղափոխող եռանիվ սայլին, այլ տվյալների համաձայն` գնացքի ճանապարհը կտրել է ուղեւորատար միկրոավտոբուսը: Դեպքը կատարվել է Փենջաբ նահանգի Շեյխպուպուրա քաղաքում:
«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ սայլը վարողը չի նկատել մոտեցող գնացքը: 14 մարդ է զոհվել, այդ թվում` երեխաներ: Ողջ մնացածները հիվանդանոցում են:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տվյալով` ուղեւորատար միկրոավտոբուսի վարորդը, ուշադրություն չդարձնելով մոտեցող գնացքին ու արգելող ազդանշանին, որոշել է հատել երկաթուղային անցումը: Արդյունքում կորցրել է ղեկավարումը, եւ ավտոբուսը մնացել է ռելսերի վրա: 16 մարդ զոհվել է, որոնց թվում կան կանայք ու երեխաներ:



























