ԱԷՄԳ նախկին ղեկավար  եւ եգիպտացի ընդդիմադիրների առաջնորդ Մուհամեդ ալ Բարադեյը Եգիպտոսի ժամանակավոր ղեկավարի առջեւ երդվել է` որպես երկրի անցումային կառավարության ղեկավար, հաղոդում է MENA գործակալությունը: Երդման արարողությունը տեղի է ունեցել Կահիրեի «Ալ Իթթիհադիա» նախագահական նստավայրում:

ВВС-ի համաձայն, վարչապետի պաշտոնում Բարադեյի  առաջադրման նախաձեռնությունը պատկանում է «Թամարուդ» շարժմանը, որը միլիոնավոր ստորագրություն էր հավաքել Մուհամդ Մուրսիի պաշտոնանկության համար:

Ալ Բարադեյը ԱԷՄԳ-ն ղեկավարել է 1997թ-ից եւ 2001 եւ 2005թթ. վերընտրվել է պաշտոնում: 2005 թ-ին նա Նոբելյան մրցանակի է արժանացել` միջուկային զենքի տարածումը կանխելու ուղղությամբ կատարած աշխատանքի համար: