Հայաստանի համար Ռուսաստանն անփոխարինելի է` անվտանգության երաշխիքների տեսանկյունից: Այս մասին հուլիսի 8-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Իսկանդարյանը:

Նա հատուկ ընդգծել է, որ «լավ-վատ» գնահատական չի տալիս, սակայն Թուրքիայի եւ Ադրբեջանի առկայության պարագայում անփոխարինելի է: «Սպառազինության մեկ այլ նման աղբյուր եւ «անվտանգության հովանոց» չկա»,-ընդգծել է քաղաքագետը:

Միեւնույն ժամանակ, նա հիշեցրել է Ռուսաստանի եւ Հայաստանի հետաքրքրվածության մասին: «Եթե Հայաստանն անհետանա աշխարհի քարտեզից, Ռուսաստանը չի լուծարվի, սակայն ստիպված կլինի թողնել հարավային թեւը, որտեղ չի կարողանա Հայաստանին փոխարինել Ադրբեջանով կամ Վրաստանով»,-նշել է Իսկանդարյանը, հավելելով, որ հենց այդտեղ են համընկնում երկու երկրների հետաքրքրությունները: