Վահե Հակոբյանը Սյունիքի մարզպետ է: ՀՀ կառավարությունն այսօր՝ հուլիսի 10-ին հաստատեց Վ. Հակոբյանի թեկնածությունը Սյունիքի մարզպետի պաշտոնում՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության առաջարկով;

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում հայտարարեց, որ կառավարության անդամները Վահե Հակոբյանին լավ ճանաչում են, քանի որ ծանոթ են նրա հրապարակային գործունեությանը որպես ԱԺ պատգամավոր:

Նշենք, որ Վ. Հակոբյանը Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է, պատգամավոր թիվ 38 ընտրատարածքից, ՀՀԿ անդամ: Նրա թեկնածությունն արդեն իսկ հաստատվել էր ՀՀԿ ԳՄ նիստում՝ նախագահ Սերժ Սագսյանի առաջարկով:

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին ՀՀ կառավարությունն ընդունեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի` աշխատանքից ազատման դիմումը: Պաշտոնակատար էր նշանակվել նախկին մարզպետի տեղակալ Արա Դոլունցը: