Նկատի ունենալով քաղաքացիներից ստացված դժգոհությունները՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի  նախագահ Արտակ Շաբոյանի հրամանով ստեղծվել է մոնիտորինգի աշխատանքային խումբ, որը երկօրյա գնային դիտանցում կիրականացնի մի շարք գազալցակայաններում: Այդ մասին NEWS.am-ին ասաց ՏՄՊՊՀ մամլո քարտուղար Գայանե Սահակյանը:

Արդյունքների մասին հանրությանը կտեղեկացվի ուրբաթ օրը:

Նշենք, որ ԱԳԼՃԿ-երում 1 խմ գազը ներկայում լիցքավորվում է 200-220 դրամով, նախկին 180-200 դրամի համեմատ: Սեղմված գազի թանկացման պատճառով սպասվում է տրանսպորտի սակագների բարձրացում: