Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում պատասխանել է լրագրողների հարցերին։

Էրդողանը, անդրադառնալով ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից հայկական բանաձեւի ընդունմանը, ասել է, որ մինչ ԱՄՆ-ից հստակ ուղերձ չստանան՝ Անկարա ետ կանչված դեսպան Նամըք Թանը չի վերադառնա Վաշինգտոն։

Նշենք, որ մինչ Սաուդյան Արաբիա մեկնելուց առաջ Էրդողանը հայտարարել էր, թե ԱՄՆ-ի դեմ համարժեք քայլ է լինելու։

Թուքիայի վարչապետը մեկնել է Սաուդյան Արաբիա՝ ստանալու «Ֆայսալ թագավորի մրցանակը»: